Ընտանեկան հյուրատուն և փոքր արվեստի թանգարան գյուղում

Նոր կյանք՝ սիրով, արվեստով և հյուրընկալությամբ։

Երեք սերունդ ողջունում են ձեզ Քոլոզյանների տանը։

Տան պատմությունը

1993 — Կառուցում

Կառուցվել է Բաբկեն Քոլոզյանի և նրա որդի Արմեն Քոլոզյանի կողմից՝ որպես ընտանեկան տուն։

Արվեստը՝ առօրյայում

Բաբկենն ու Արմենը նկարիչներ էին․ տան մեջ միշտ եղել են նկարներ, պատմություններ և ձեռագործ մանրամասներ։

Այսօր — Նոր փուլ

Հաջորդ սերունդը շարունակում է հյուրընկալության ոգին՝ հյուրերի ընդունում, փոքր թանգարան, վարպետաց դասեր և տնական խոհանոց։

Քոլոզյանների ընտանիքը

Բաբկեն Քոլոզյաննկարիչ։
Արմեն Քոլոզյաննկարիչ և ձեռագործ աշխատանքների հեղինակ։
Աննա Քոլոզյանձեռագործ իրեր և թաղիքագործության վարպետաց դասեր։


Ընտանիքը մեծ նշանակություն է տալիս արվեստին, ստեղծագործական մթնոլորտին և հյուրընկալությանը՝ դրանք համատեղելով տանը, որտեղ հյուրերը կարող են զգալ իսկական գյուղական ջերմություն և ստեղծագործական ոգի։

Ծառայություններ

Ինչ ենք առաջարկում

• Հանգիստ և ստեղծագործ միջավայր
• Տնական ուտեստների համտեսում
• Գեղանկարիչ Բաբկեն Քոլոզյանի աշխատանքների ցուցադրություն
• Դիզայներ-խեցեգործ Արմեն Քոլոզյանի հեղինակային աշխատանքներ
• Նկարիչ-դիզայներ Աննա Քոլոզյանի ձեռագործ իրեր


Տանը գործում է նաև հեղինակային հուշանվերների անկյուն, որտեղ հնարավոր է ձեռք բերել՝
• թաղիքից, ծղոտից և այլ բնական նյութերից պատրաստված ձեռագործ իրեր
• հեղինակային նկար-հուշանվերներ
• օրգանական այգուց ստացված բնական եղանակով պատրաստված չրեր

Գործընկերների համար

Քոլոզյանների տունը պատրաստ է ընդունել՝
• անհատ այցելուներ և փոքր խմբեր
• մինչև 30 հոգանոց խմբեր

Մենք ապահովում ենք ջերմ ընդունելություն, տնական հյուրասիրություն և յուրօրինակ ստեղծագործական միջավայր։

Կապ

Հեռախոս․ +374 93 233 726 | +374 93 589 474
Էլ․ փոստ․ info@qolozyanhouse.am
Instagram․ @qolozyan.house
Քարտեզ
Google Maps